Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հովհաննես Առաքելյանը կազմակերպել էր համադպրոցական թենիսի մրցույթ: Մրցույթը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին և 26-ին: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին մասնակցում խաղերին։ Յուրաքանչյուր դասարանից ընդգրկված էին երեքական աշակերտ (2 տղա, 1 աղջիկ): Հովհաննես Առաքելյանը նշեց, որ մրցույթի կանոնները մի փոքր փոխվել էին, և խաղերի ժամանակ մեծ էր աղջիկների դերը, քանի որ հենց նրանց հաղթանակով էր որոշվում առաջին հորիզոնականը զբաղեցրած դասարանը:
Ըստ մրցույթի արդյունքների՝ առաջին տեղում են 10-րդ Դ,11-րդ Ա, 12-րդ Զ դասարանները։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին հետաքրքիր խաղերի համար և շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին։