Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտխորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀԱՊՀ-ի ուսանողների հանդիպումը «Ինգո Արմենիա» ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Միջոցառումն անցկացնում էին ընկերության մասնագետները, գործակալները և այլ ներկայացուցիչներ: Ուսանողներին տրամադրվեց տեղեկատվություն ընկերության ստեղծման պատմության, ծառայությունների և հնարավորությունների մասին: Համառոտ ներկայացվեց հայաստանյան ապահովագրական շուկան, պահանջները և դրանց հետ կապված նոր կադրերով համալրման խնդիրը: Ինչո՞ւ ընտրել «Ինգո», ի՞նչ առավելություններ ունի այն և ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ընկերությունը հատկապես ուսանողներին: Ներկայացուցիչների այցի հիմնական նպատակն էր ուսանողներից նոր կադրերի պատրաստումը: Ներկայացվեցին Ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործակալի գործառույթները, շահույթը տարեկան կտրվածքով և ամենակարևորը, դրա միջոցով մասնագիտական աճ ձեռք բերելու փաստը: Ուսանողներին տրամադրվեցին հարցաթերթիկներ, որտեղ նրանք թողեցին իրենց կոնտակտային տվյալները: Նշենք, որ բոլոր ներկա ուսանողները հնարավորություն ունեն անցնելու անվճար դասընթացներ և վերապատրաստվելու որպես ԱՊՊԱ գործակալներ:
ՈւԽ-ի մամուլի և
լրատվության հանձնաժողով
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ