2015թ. նոյեմբերի 9-11-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում աշխատանքային այցով գտնվում էին Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի ինստիտուտի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ներկայացուցիչներ՝ գիտական գծով տնօրենի տեղակալ Ս.ՈՒ. Ուվայսովը, «Էլեկտրոնային ճարտարագիտություն» առարկայի ավագ դասախոսներ Կ.Ա. Բագաչովը և Ի.Ա. Իվանովը: Այցի նպատակն էր` ծանոթանալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը և անցնել որակավորման բարձրացման դասընթացներ: Դրանց զուգահեռ տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Արեգ Գրիգորյանի և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող թիմի հետ: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիներ: Կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին հետագա համագործակցության զարգացման հարցում:
ԱՄԱԼՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀԱՃԼ-ի համակարգող