Նոյեմբերի 9-13-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում Ռուսաստանի Դաշնության «2015-2016թթ. Ինժեներատեխնիկական կադրերի որակավորման բարձրացման» գերատեսչական նպատակային ծրագրի շրջանակներում «Թվային կապի միջոցների կառուցում» ծրագրով մեկշաբաթյա դասընթաց անցան Ուդմուրտիայի Հանրապետության առաջատար գործարանների ներկայացուցիչները:
Պատվիրակության կազմում էին՝ Ս. Վ. Մակսիմովը (ԲԸ «Իժևսկի ռադիո-գործարան»), Ա. Վ. Բոգդաշկինը (ԲԲԸ «Մոտոգործարան » Ակսիոն-հոլդինգ») Դ.Վ. Բաժենովը (ԲԲԸ «Մոտոգործարան » Ակսիոն-հոլդինգ»), Ա.Ս. Բատուրինը (ԲԲԸ «Սառապուլսկի ռադիոգործարան»), Ա.Ն. Կոպիսովը («Կալաշնիկովի անվան Իժևսկի պետական տեխնիկական համալսարան»:
Մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինովացիոն կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը և դասավանդող անձնակազմի բարձր որակավորումը:
Դասընթացն իրականացվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Իժևսկի պետական տեխնիկական համալսարանի միջև սույն թվականի մայիսին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում: