ՀԱՊՀ-ում գործող «Էրազմուս Մունդուս Գործողություն-2» փոխանակման ծրագրի «BACKIS» նախագծի շրջանակում
ՀԱՊՀ-ն հյուրընկալել էր Վիլնյուսի Գեդեմինասի տեխնիկական համալսարանի անգլերենի դասախոս Ռեգինա Յուսկիենեին: Ռեգինա Յուսկիենեն աշխատեց ՀԱՊՀ-ի Լեզուների գիտակրթական կենտրոնում մեկ ամիս՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 28-ը:
Հոկտեմբերի 2-ին Ռ. Յուսկիենեն Լեզուների գիտակրթական կենտրոնի աշխատակիցներին ներկայացրեց Լիտվան, Վիլնյուսը և Վիլնյուսի Գեդեմինասի անվան տեխնիկական համալսարանը, դասավանդման իրենց մեթոդիկան։ Հանդիպումն անցավ ակտիվ հարցադրումներով։ ՀԱՊՀ-ի դասախոսները լրացրեցին հարցաթերթիկներ, որոնցում արտացոլվում էր Լիտվայի մասին նրանց տեղեկացվածությունը։
Տիկին Ռ. Յուսկիենեն դասալսումներ է ունեցել ՀԱՊՀ-ի Օտար լեզուների ամբիոնում։ Այցելության ընթացքում անցկացվել են մասնագիտական սեմինարներ, դասախոսություններ ՀԱՊՀ-ի ուսանողներ համար, դասալսումներ, որոնց ընթացքում Ռ.Յուսկիենեն ծանոթանում էր ՀԱՊՀ-ում դասավանդման մեթոդիկային։