Ծնվել է 1946 թ. մարտի 4-ին` Երևանում:
1964 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1964-1969 թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում՝ «Ջերմային էլեկտրակայաններ» մասնագիտությամբ։ 1971-1974 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1969 թվականից մինչև 1975 թվականը աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետի «Ջերմաէներգետիկա» ամբիոնում՝ որպես ասիստենտ, իսկ մինչև 1983 թվականը՝ որպես այդ ամբիոնի ավագ դասախոս։ 1983 թվականից մինչև 1997 թվականը՝ որպես ամբիոնի դոցենտ, իսկ 1997 թվականից առ այսօր՝ որպես ՀԱՊՀ Էներգետիկայի ֆակուլտետի «Ջերմաէներգետիկա» ամբիոնի պրոֆեսոր։
1983 թվականից մինչև 1987 թ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկական ֆակուլտետում՝ որպես դեկանի տեղակալ, իսկ 1987-1990 թթ.՝ որպես նույն ֆակուլտետի դեկան։ 1990 թ. ապրիլից մինչև 1990 թ. դեկտեմբերը զբաղեցրել է ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական վարչության պետի, 1990-1992թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտորի, 1992-1993թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի, 1993-1999թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխպրեզիդենտի և 1999-2003թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնները։
Գործուն մասնակցություն է ունեցել ՀՊՃՀ-ում կրթական բարեփոխումների իրականացման գործընթացում, նրա անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ առաջին անգամ մշակվել և հաջողությամբ կիրառվել են բակալավրական, ինչպես նաև կրտսեր մասնագետի կրթական ծրագրերի գծով ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը։
1999 թ. փետրվարից մինչ հունիս պաշտոնավարել է՝ որպես ՀՀ ԿԳ նախարարի առաջին տեղակալ։ Համահեղինակ է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի համար համակարգային նշանակություն ունեցած մի շարք կանոնադրական և չափորոշիչ փաստաթղթերի։ Թվով 11 ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է։
1991-ից ՀՅԴ անդամ է։ 2003 թ. մայիսին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովների անդամ։
2003 թ. հունվարին ընտրվել է ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։ Թվով 108 գիտական, գիտամեթոդական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Հասարակական կարգով վարում է ՀՀ Էներգետիկայի նախարարության տեխնիկական խորհրդի փորձագիտական հանձնախմբի նախագահի պաշտոնը, ՀՀ ԳԱԱ էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհրդի և ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ-ի տեղեկագիր-ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է։
2002 թ. հոկտեմբերին պարգևատրվել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով, 2005 թվականին՝ ԵՊՀ և ՀՊՄՀ ոսկե մեդալներով: 2006 թ. նրան շնորհվել է ՀՊՃՀ-ի ոսկե հուշամեդալ։ 2008-ին պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ոսկե մեդալով և ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալով, 2007-ին «Մայրական երախտագիտություն», 2009-ին «Մայրական պատգամ» մեդալներով: 2008 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2010-ին Արցախի պետական համալսարանի ոսկե մեդալով: 2011 թվականին ԼՂՀ Նախագահի հրամանագրով ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով: Արժանացել է երկու 2006 թվականի հունիսի 2-ին ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր՝ պաշտոնավարելով մինչև 2011թ. հուլիս:
2015թ. հունիսի 20-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» հիմնադրամի ռեկտոր:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, երեք թոռ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐ ԸՆՏՐՎԵՑ
ՈՍՏԱՆԻԿ ԶԱՎԵՆԻ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ