Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Spiru Haret համալսարանում TEMPUS-ESPAQ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 20-21-ը տեղի ունեցավ մենեջմենթ հանդիպում: Առաջին մեկնարկային հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականի փետրվարի 13-14-ին` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Հանդիպմանը մասնակցում էր ՀԱՊՀ-ի Ուսանողական խորհուրդը:
TEMPUS-ESPAQ ծրագրի հիմնական նպատակն է` ուսանողների ներգրավվածության բարձրացումը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության որակի ապահովման գործընթացքում :
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն հայաստանյան բուհերի, այլև եվրոպական մի շարք համալսարանների և ուսանողական միությունների ներկայացուցիչներ: ՀԱՊՀ-ն ներկայացնում էին Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը և Էներգետիկական ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Խաչիկյանը: Այցը հետապնդում էր մի քանի նպատակ. առաջին` բոլոր համագործակցող կողմերի անցկացրած հարցումների, հարցազրույցների և խմբերի կատարած աշխատանքի ամփոփում, քննարկում և վերջնական արդյունքների եզրահանգում: Երկրորդ կարևորագույն նպատակն էր` հետագա աշխատանքներին և գործողություններին ծանոթացումը, որն ընթանում էր հարցերով և բուռն քննարկումներով:
Երկօրյա քննարկումների ընթացքում բազմիցս հնչեց այն կարծիքը, որ ուսանողները պետք է հնարավորինս ներգրավված լինեն կրթության որակի ապահովման և բարձրացման գործընթացում՝ մեծ ներդրում ունենալով այդ ոլորտում:
Հանդիպման շրջանակներում կազմակերպվել էր այցելություն դեպի Spiru Haret համալսարանի հեռուստաստուդիա, որի հաղորդումներից մեկը նվիրված էր TEMPUS – ESPAQ ծրագրին:
Հաղորդումը դիտելու համար օգտվեք QR կոդից։
ՍՈՆԱ ԽԱՉԻԿՅԱՆ
Էներգետիկական ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանողուհի