ՀԱՊՀ-ի ուսանողներից շատերն այսօր ծառայում են Հայոց ազգային բանակում և բարեխղճորեն իրենց պարտքն են կատարում պետության և ժողովրդի հանդեպ: Օրերս Կիբեռնետիկայի ֆակուլտետի դեկան Գ. Բարեղամյանը շնորհակալական նամակ է ստացել ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասից, որտեղ ծառայում է Կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող Նազար Գարիկի Խլոյանը:
Նամակում մասնավորապես գրված է. «Ծառայության առաջին իսկ օրվանից Ն. Խլոյանը իրեն դրսևորել է որպես կարգապահ, օրինակելի և բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող զինծառայող: Նազարն իր փորձն ու գիտելիքները ջանասիրաբար փոխանցում է զինակից ընկերներին, վայելում նրանց սերն ու հարգանքը: Օգտագործելով մասնագիտական գիտելիքները՝ նա ջանք ու եռանդ չի խնայում զորամասի բարելավման շնորհակալ գործում, որի համար բազմիցս արժանացել է հրամանատարության խրախուսանքներին»:
Նամակում զորամասի հրամանատարությունն իր շնորհակալությունն է հայտնել Խլոյանների ընտանիքին հայրենասեր զավակ դաստիարակելու համար: