Սիրելի առաջին կուրսեցիներ: Ողջունում եմ և շնորհավորում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ընդունվելու կապակցությամբ:
Այս տարի մենք կարողացանք առաջին քայլը կատարել մեր կյանքում, քայլ, որը տանում է դեպի հասուն ու ինքնուրույն կյանք: Թող մասնագիտական ընտրությունը դառնա մեր խոստումնալից ապագայի առաջին գրավականը, բերի բազում հաջողություններ ու բերկրանք: Մեզանից ոմանք դարձել են պոլիտեխնիկցի ավելի վաղ տարիքում՝ դառնալով համալսարանի ավագ դպրոցի աշակերտ ու բնական է, որ երախտագիտության ու շնորհակալանքի խոսքը պետք է հղեմ այդ կառույցի ուսուցչական կազմին ու տնօրենությանը ջերմ վերաբերմունքի, լավ գիտելիքների մատուցման ու անսպառ համբերության համար: Բոլոր նորեկ պոլիտեխնիկցիներին մաղթում եմ ամենայն բարիք, հաջող ուսումնական և ուսանողական կյանքի մեկնարկ ու պոլիտեխնիկցուն արժանի կեցվածքի դրսևորում:
ԴԱՎԻԹ ՄԱՐՈՒԽՅԱՆ
Կիբեռնետիկայի ֆակուլտետի
1-ին կուրսի ուսանող