Հոկտեմբերի 22-ին ՀԱՊՀ-ի 1-ին մասնաշենքի 1301 լսարանում տեղի ունեցավ ՀԱՊՀ-ի Գիտխորհրդի հերթական նիստը: Այն բացեց ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը: Ողջունելով մասնակիցներին, նա հայտնեց, որ այս նիստում շնորհակալագրեր են ստանալու ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգևների 2015թ. մրցանակաբաշխության հաղթողները, «Դիջիթեք Էքսպո-2015» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում ՀԱՊՀ-ն լավագույն ձևով ներկայացնող մասնակիցները, ինչպես նաև Միկրոէլեկտրոնիկայի 2015թ. միջազգային օլիմպիադայում «Լավագույն արդյունք Հայաստանից» անվանակարգում հաղթողը:
ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացել են` Շահեն Մաիլյանը, Դիանա Վիրաբյանը, Մարիամ Խաչատրյանը, Էլեն Ասատրյանը, Դավիթ Բաբայանը, Արտակ Խեմչյանը, Անդրանիկ Մոմջյանը, Էլեն Ալթունյանը, Անի Բարսեղյանը:
«Դիջիթեք Էքսպո-2015» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում ՀԱՊՀ-ն լավագույն ձևով ներկայացնելու համար շնորհակալագրերի են արժանացել` Ամալյա Մխիթարյանը, Սերոբ Մուրադյանը, Ազատուհի Ուլիկյանը, Լուսինե Աբրահամյանը, Ժիրայր Հակոբյանը, Աննա Հովհաննիսյանը, Զարուհի Մկրտումյանը, Նահապետ Ներսիսյանը, Դավիթ Ավետյանը, Գառնիկ Հունանյանը, Գոհար Չոբանյանը, Տիգրան Մանուկյանը, Լիլիթ Սևոյանը:
Մրցանակակիրներին ներկայացնում էր ՀԱՊՀ-ի ռեկտորի օգնական Կարապետ Կոգարովը: Շնորհակալագրերը մրցանակիրներին հանձնեց և շնորհավորեց Ոստանիկ Մարուխյանը:
Միկրոէլեկտրոնիկայի 2015թ. միջազգային օլիմպիադայում «Լավագույն արդյունք Հայաստանից» անվանակարգում շնորհակալագրի է արժանացել Գրիգոր Հովսեփյանը:
Պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը նաև շնորհավորեց ՀԱՊՀ-ի Լեզուների կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Պետրոսյանին` օրերս ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվելու առթիվ:
Շնորհավորում ենք պարգևատրվածներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և գիտակրթական ձեռքբերումներ։