Հայաստանը և ողջ հայությունը սեպտեմբերի 21-ին նշում են Անկախության օրը։ Դրանից անմասն չմնաց նաև ՀԱՊՀ-ի մանկապարտեզը։
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ տոնական հանդիսություն՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 24-րդ տարեդարձին։ Մանկապարտեզի հանդիսությունների սրահում հայրենասիրության ոգին էր թևածում։ Տոնական երաժշտության հնչյունների ներքո եռագույն դրոշները ծածանելով հարթակ դուրս եկան ամենափոքրերը։ Իրենց անկեղծ ուրախությամբ և պարով նրանք տոնական շունչ բերեցին դահլիճ։ Այնուհետև հանդես եկան միջին և ավագ խմբերի սաները։ Նրանք ծնողների և դաստիարակների հետ հոտընկայս կատարեցին ՀՀ օրհներգը։ Հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ։ Երեխաները ցույց տվեցին իրենց բազմակողմանի գիտելիքները Հայաստանի անկախության, Հայոց բանակի և ՀՀ պետական խորհրդանշանների մասին։
Հանդիսության ավարտին մանկապարտեզի տնօրեն Նարինե Բախչինյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց բոլորին։ «Ապրեք անհոգ, անամպ ու երջանիկ, եղեք պաշտպանված, և թող հայրենիքը լինի միայն ձերը»,- ասաց տիկին Ն. Բախչինյանը։