Սիրելի՛ ուսանողներ, պոլիտեխնիկցիներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին՝ գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը:
Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, իսկ պրոֆեսորադասախոսական կազմին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ՝ իրենց շնորհակալ աշխատանքում:
Սիրելի ընկերներ, նոր ուսումնական տարին թող լինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր կյանքում միշտ է եղել գերակա նպատակ:
Կրկին շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ը և միանում բոլոր բարեմաղթանքներին՝ ի բարօրություն այսօրվա և վաղվա Պոլիտեխնիկը կերտողների:
Եղեք «պոլիտեխնիկցի» կոչման արժանի կրողները:
ԿԱՐԱՊԵՏ ԿՈԳԱՐՈՎ
ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի
քարտուղար, ռեկտորի օգնական,
ՈւԳԸ նախագահ