Ս.թ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները մասնակցեցին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 16-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հրաձգության առաջնությանը։
ՀԱՊՀ-ի պատվիրակության կազմում ներկայացված էր ՀԱՊՀ ՈւԽ սպորտի և ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ Տիգրան Գալստյանը, ուսանողներ Լիլիթ Քոչարյանը և Գարրի Մանուչարյանը։ ՀԱՊՀ-ի պատվիրակության ղեկավարն էր Պոլիտեխնիկի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի հրաձգության դասախոս Հակոբ Դաշյանը:
Հուրախություն բոլորի, անհատական հրաձգության տղաների առաջնության վարժությունում Տիգրան Գալստյանը 50 հնարավորից հավաքելով 36 միավոր և առաջատարից ետ մնալով ընդամենը 1 միավորով՝ զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Հատկանշական է նաև, որ 8 բուհերի շարքում Պոլիտեխնիկը ցուցաբերած արդյունքով եղավ 4-րդը։