Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի հրավերով Հայաստան է ժամանել ԱՄՆ Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Բերնհարդ Լ. Տրատը։ Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1301 լսարանում պրոֆեսոր Բերնհարդ Լ. Տրատը զեկուցում կարդաց «Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտը և ճարտարագիտական կրթության ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ում» թեմայով։
Սեմինարին ներկա էին ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ Սերգեյ Մինասյանը, պրոռեկտորներ Ռուբեն Աղգաշյանը, Արեգ Գրիգորյանը, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, դասախոսներ և ուսանողներ։
Ռեկտոր Ո. Մարուխյանը ներկայացրեց հյուրին՝ Նովարտիս (աշխարհի խոշորագույն դեղագործական կոնցեռն)-ՄՏԻ կենտրոնի տնօրեն, Սինգապուր-ՄՏԻ քիմիական և դեղագործական ալյանսի համանախագահ և բազմաթիվ խոշորագույն դեղագործական ֆիրմաների խորհրդատու
Պրոֆեսոր Տրատը հանդես եկավ հետաքրքիր զեկուցումով։ Նա ներկայացրեց ճարտարագիտական կրթության ներկայիս վիճակը ԱՄՆ-ում և ավելի հանգամանորեն խոսեց Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի, նրա պատմության մասին, հաղորդեց տվյալներ ուսանողական և դասախոսական համակազմի, շրջանավարտների, իր կատարած աշխատանքների և համալսարանում գործող գերժամանակակից լաբորատորիաների համակարգի վերաբերյալ։ Պատասխանելով ներկաների հարցերին, նա նշեց, որ համալսարանի ուսանողների կեսից ավելին ստանում է կրթաթոշակ, իսկ անապահով ուսանողները ազատվում են վարձավճարներից։ Համալսարանի ֆինանսավորումը կատարվում է հիմնականում պետության միջոցներից (գրեթե 60 տոկոսը)։ Ֆինանսավորման մնացած մասն ապահովվում է համալսարան - արդյունաբերություն կապից, ֆոնդերից և մասնավոր նվիրատվություններից։ Զեկուցողը ներկայացրեց նաև ուսանողների խրախուսման ձևերը և համալսարանում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները։ Դասախոսությունը հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ, ինչի մասին վկայում էին
Նշենք, որ պրոֆեսոր Տրատը ղեկավարում է նաև ՄՏԻ այլընտրանքային և լիբերալ հետազոտությունների մրցութային ծրագիրը։ Նա 150 գիտական աշխատանքների հեղինակ է և ունի մի շարք գյուտերի հեղինակային իրավունք։