Սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարին սկսելու կապակցությամբ: Իր՝ շուրջ 80-ամյա տարեգրությամբ մեր բուհը եղել է բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը` Հայաստանի արդյունաբերության տարբեր ոլորտների համար պատրաստելով հազարավոր բարձրորակ կադրեր: Միաժամանակ Պոլիտեխնիկը ձևավորել է մնայուն ավանդույթներ, որոնք շարունակաբար պահպանում և զարգացնում է:
«Սինոփսիս» ընկերությունը համագործակցում է աշխարհի բազում համալսարանների հետ, սակայն Պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությունը բացառիկ է բոլոր առումներով: Եվ այս գիտակցումը բոլորիս հպարտանալու առիթ է տալիս, քանի որ այս համագործակցության արդյունքում հայկական ՏՏ ոլորտը համալրվում է ժամանակակից բարձրորակ ճարտարագետներով:
Կրկին շնորհավորում եմ համալսարանի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
ՀՈՎԻԿ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն,
ՀԱՊՀ շրջանավարտների միության նախագահ