Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերից և բուհերից` թվով 100 մարզիկներ` 13 թիմով: Մրցումներին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հավաքականը:
Մրցումներում բարձր քաշային կարգում հաղթող ճանաչվեց Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ, ՀԷ-105 խմբի ուսանող Սևակ Մանուկյանը` բարձրացնելով 170 կգ ծանրաձող: Նա 2.5կգ-ով գերազանցեց Հունգարիայի Էգեր քաղաքում կայացած առաջնությունում հրում պառկած վարժության մրցապայքարում գրանցած աշխարհի իր ռեկորդը:
Թեթև քաշային կարգում առաջին և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին մեր համալսարանի ուսանողներ (56 կգ քաշային կարգ) Սարգիս Գևորգյանը ` հրելով 105 կգծանրաձող և Է-405 խմբի ուսանող (60 կգ քաշային կարգ) Արմեն Մանուկյանը `հրելով 95 կգ ծանրաձող:
Միջին քաշային կարգում առաջին հորիզոնականում է հավաքականի մարզիկ Արթուր Նաջարյանը, ով բարձրացրել է 105 կգ ծանրաձող, երկրորդում Է-406-2 խմբի ուսանող Գոռ Անդրեասյանն է, ով բարձրացրել է 140 կգ: Երրորդ տեղը զբաղեցրել է Էրիկ Գրիգորյանը (հավաքականից)` բարձրացնելով 90 կգ ծանրաձող:
Ծանր քաշային կարգում առաջին տեղում է Էդգար Հովակիմյանը՝ հրել է 190 կգ և Հ-321-3 խմբի ուսանող Սուրեն Սահակյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը` հրելով 162.5 կգ:
Գերծանր քաշային կարգում ԷՏ -208-2 խմբի ուսանող Կարապետ Մամբրեյանը բարձրացրել է 170 կգ` զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
ՀՀ ուժային եռամարտի առաջնությունում պոլիտեխնիկական համալսարանի թիմը զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և Հրազդանի մարզադպրոցը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրած մեր թիմը պարգևատրվեց ոսկե մեդալներով և գավաթով: