Այսօր գտնվելով հարազատ կրթօջախում, որպես պոլիտեխնիկցի ողջունում եմ ձեր մուտքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Սիրելի' առաջին կուրսեցիներ, պոլիտեխնիկցիներ, այսօրվանից դուք մուտք եք գործում` գիտելիքներ ամբարելու մի ուրույն աշխարհ, որտեղ պետք է լինեք չափազանց նպատակասլաց ու աշխատասեր, կարողանաք ճիշտ գնահատել ու օգտագործել ժամանակը: Համոզված եմ, որ Պոլիտեխնիկում ուսանած տարիները կբացեն ձեր առջև գիտելիքների մի ամբողջ աշխարհ, ձեր մեջ կարմատավորեն ոչ միայն վերլուծական մտածողություն, այլև ձեր առջև ծառացած խնդիրների լուծման հաստատակամություն և նպատակասլացություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, մաղթում գիտելիքի հանդեպ անսպառ տենչ, աշխատասիրություն, հաջողություններ մասնագիտական հմտությունների ձեռք բերման հարցում և ուսանողական անմոռաց տարիներ:
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի
նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր