ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի շրջանակներում «Պոլիտեխնիկ» բասկետբոլի ակումբի տղաների թիմը ապրիլի 18-ին հանդիպեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հավաքականի հետ։ Խաղն ավարտվեց «Պոլիտեխնիկ» բասկետբոլի ակումբի տղաների հավաքականի հաղթանակով։ Հաջորդ հանդիպումը Մ․Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիմի հետ էր, որը նույնպես ավարտվեց պոլիտեխնիկցիների հաղթանակով։ Եզրափակիչ փուլում ՀԱՊՀ-ի «Պոլիտեխնիկ» բասկետբոլի ակումբի տղաների հավաքականը հանդիպեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի բասկետբոլի հավաքականի հետ։ Այս հանդիպումը նույնպես ավարտվեց պոլիտեխնիկցիների հաղթանակով, որի արդյունքում տղաների մեր հավաքականը գրավեց առաջին տեղը։ Թիմի ավագ մարզիչն է «Պոլիտեխնիկ» բասկետբոլի ակումբի նախագահ Սերոժ Հարությունյանը։
Ակումբի կողմից ճանաչվեցին լավագույն խաղացողներ՝ Ռաֆայել Մարտիրոսյանը (Լ 323), Արտյոմ Բիչախչյանը (Կ 518-1), Դավիթ Թովմասյանը (Լ 223), Լևոն Փիլոյանը (Է 406-1) ։
Շնորհավորում ենք բասկետբոլի մեր հավաքականին և ավագ մարզիչ Սերոժ Հարությունյանին՝ մաղթելով շատ ու շատ հաղթանակներ և ամենայն բարիք։