ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 17-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով մայիսի 7-ին անցկացված ձյուդոյի առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ձյուդոյի հավաքականի տղաները: Հավաքականը կազմավորվել է 2015 թ. սեպտեմբերից, և այս առաջնությանը Պոլիտեխնիկի ուսանող մարզիկները նախապատրաստվել էին դեռևս անցած տարվա աշնանից:
Ռոբերտ Սահակյանը(Հ 555-2), 60 կգ քաշային կարգում հաղթելով մրցակցին, գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Երրորդ տեղեր զբաղեցրեցին նաև Լավրենտի Սարգսյանը (Հ 551-2) 66 կգ քաշային կարգում և Արտակ Երվանդյանը (Ք 34-2) 90 կգ քաշային կարգում` արժանանալով բրոնզե մեդալների:
Մրցապայքարում հաջող հանդես եկավ ՀԱՊՀ քոլեջի ուսանող, Վրաստանի քաղաքացի Արտեմ Իրիցյանը (Ք 24-4) 73 կգ քաշային կարգում` գրավելով 2-րդ տեղը և արժանանալով արծաթե մեդալի:
Հավաքականի մարզիչ, սպորտի վարպետ, Սպորտի պատվավոր աշխատող Մանվել Աղամյանը հիմնականում գոհ է տղաներից: «Մեր մարզիկները կարող էին ավելի լավ հանդես գալ և հուսով եմ` հետագայում ավելի բարձր արդյունքների կհասնեն», - ասում է մարզիչ Մ. Աղամյանը: