«Էրազմուս Մունդուս» ծրագրի «Տեմպո» նախագծի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության շրջանակներում ուսանողների շարժունությունը իրականացվում է ոչ միայն Հայաստանից Եվրոպա, այլև հակառակ ուղղությամբ: Դրա վառ օրինակներից է Ռաֆայել Դիեգո Ռայես Մաչոյի փորձը։ Ռաֆայելը 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում մագիստրատուրայի իր կրթական ծրագրի երկրորդ տարվա ուսումնառությունն անցել է «Բնապահպանություն և կենսատեխնոլոգիա» ամբիոնում, «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությամբ: Իսպանիայի Կորդովայի համալսարանի ուսանող Ռաֆայելը, ով իր իսկ պնդմամբ անկրկնելի փորձ է ձեռք բերել ուսումնառության ընթացքում, և չէր կարող պատկերացնել անգամ, որ Հայաստան գալուց առաջ քարտեզի վրա այդ երկրի տեղը չիմանալով, վերադարձին կարող է այդքան գիտելիքներով և ջերմ հիշողություններով լի լինի:
Այս փորձը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Բնապահպանություն և կենսատեխնոլոգիա» ամբիոնի համար շատ կարևոր նշանակություն ունի հետագայում նմանատիպ համագործակցության՝ էլ ավելի ամրապնդման հարցում: