Հունիսի 2-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ընդունեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ պրն. Հ. Հարությունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում ՀԱՊՀ-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև հնարավոր համագործակցության խնդիրները:
Ձեռք է բերվել հետևյալ պայմանավորվածությունը՝
Մասնավորապես.
1.ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն ՀԱՊՀ-ում «էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» բակալավրական մասնագիտության վերաբացման հարցում՝ նկատի ունենալով աշխատաշուկայի պահանջմունքը:
2.Նպատակահարմար է գտնվել դիտարկել վերականգնվող էներգետիկայի գծով մագիստրոսական, կրթական ծրագրով ընդունելության կազմակերպման հարցը:
3.Դիտարկել «Վերականգնվող էներգետիկա» հիմնադրամի միջոցների հաշվին ՀԱՊՀ-ում համապատասխան լաբորատորիայի ըստեղծման հնարավորությունը:
4.Ձեռնարկել ՀԱՊՀ մասնաշենքերի հարթ տանիքների վրա ֆոտովոլտային արևային կայանների տեղադրման հնարավորության ուսումնասիրություն և առաջարկի ձևավորում: