Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի «Միկրո և նանոէլեկտրոնիկա» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանող Տիգրան Պետրոսյանը մագիստրոսի ծրագրով ՀՀ կրթության և գիտության նախարարության 2015 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտում գրավել է երկրորդ տեղը:
Մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները արժանացել են նաև դրամական պարգևի:
Շնորհավորում ենք Տիգրանին հաղթանակի առթիվ՝ մաղթելով գիտակրթական ոլորտի նորանոր ձեռք բերումներ: