Հանդիսավոր օրվա առթիվ շրջանավարտներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ասացին Բնապահպանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերժ Սարգսյանը, Քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը, տ.գ.դ., պրոֆեսոր Վիլենա Մարտիրոսյանը և ք.գ.թ., դոցենտ Հասմիկ Քոչարյանը: Ելույթ ունեցավ նաև շրջանավարտ Արմեն Ասադուրյանի մայրը՝ մաղթելով մագիստրոսներին փայլուն աշխատանքային ապագա և հաջողություններ անձնական կյանքում։
Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը հանձնեց դիպլոմները և շնորհավորեց շրջանավարտներին, հորդորելով նրանց լինել շիտակ, կարողանալ կյանքի ողջ ընթացքում կայացնել ճիշտ որոշումներ, նպաստել Հայաստանի քիմիական արդյունաբերության զարգացմանը և միշտ հիշել հարազատ բուհը։
Բոլոր շրջանավարտների և իր անունից շնորհավորանքի խոսք ասաց շրջանավարտ Արմեն Ասադուրյանը։