Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում հունվարի 25-29 հանդիսավոր կերպով մեկնարկեցին «Դասախոսական խաղեր-2016» խորագրով միջբուհական մարզական խաղերը, որին մասնակցում էին ՀՀ պետական 11 բուհեր:
Խաղերի ծրագրում ընդգրկված էին 3 մարզաձևերի առաջնություններ՝ վոլեյբոլի, սեղանի թենիսի և հրաձգության: Մրցանակային տեղեր գրաված բուհերի թիմերը պարգևատրվեցին գավաթով, մեդալներով և պատվոգրերով:
Հրաձգության առաջնության չեմպիոն կոչումը նվաճեցին ՀԱՊՀ-ի Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոսներ՝ Ա. Անտոնյանը, Հ. Առաքելյանը, Խ. Սանոսյանը: Մարզիչ՝ Հ. Դաշյան, ամբիոնի վարիչ՝ պրոֆ. Ա. Ղոչիկյան:
2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Երևանի պետական համալսարանը:
Սեղանի թենիսի մրցումներում առաջին տեղը զբաղեցրեց Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանը, 2-րդը՝ Երևանի պետական համալսարանը և 3-րդ տեղը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Խաղերին մասնակցում էին՝ Մ. Սահակյանը, Լ. Թովմասյանը, Հ. Առաքելյանը: Մարզիչն է՝ Լ. Թովմասյանը:
Վոլեյբոլի առաջնությունում 1-ին հորիզոնականում՝ ԵՊՀ-ն, 2-րդ տեղում՝ ՀՊՄՀ-ն և 3-րդում՝ ՀՊՏՀ-ն:
ՀԱՊՀ-ի թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Խաղերին մասնակցում էին Ա. Մանուկյանը (թիմի մարզիչ), Մ. Սահակյանը (թիմի ավագ), Ա. Անտոնյանը, Գ. Սարոյանը, Հ. Դաշյանը, Մ. Աղամյանը, Հ, Դադոյանը, Տ. Գալստյանը, Մ. Ավետիսյանը, ուսանողուհիներ Շ. Տիգրանյանը և Է. Առաքելյանը:
Մրցումներին մասնակիցներին ողջունեցին ՀՊՏՀ-ի ֆիզիկական դաստիարակության Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հ. Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, ՀՊՏՀ արհկոմի նախագահ Գրիգոր Տերտերյանը: Նրանք կարևորեցին նման խաղերի անցկացումը, շնորհավորեցին մասնակիցներին և հանձնեցին մրցանակները: