Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների հետ համատեղ Երևանի թիվ 62 դպրոցում կազմակերպվել էր «Քիմիա» առարկայի բաց դաս: Դասը նախատեսված էր 8-րդ դասարանի աշակերտների համար (մասնակցում էին մոտ 40 աշակերտներ): Այն անցկացվեց երկու հերթով: Ուսուցչուհի Գայանե Խաչատրյանը աշակերտների հետ վերհիշեց և կրկնեց «Հիմքեր», «Թթուներ», բաժնի տեսական մասը, որից հետո «Ընդհանուր քիմիա և քիմիական պրոցեսներ» ամբիոնի լաբորանտ Լիանա Պարիկյանը կատարեց մի շարք փորձեր:
Հաշվի առնելով դպրոցի քիմիական նյութերի առկայության սուղ վիճակը` փորձերը լիովին նախապատրաստվել էին ֆակուլտետի կողմից:
Դասերն անցան հետաքրքիր, աշակերտների կողմից եղան բազմաթիվ հարցեր:
Դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանի հետ եղավ պայմանավորվածություն` շարունակել կապերը, հաճախակի դարձնել Պոլիտեխնիկի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների հետ հանդիպումները թե դպրոցում, թե համալսարանում: