ներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով hամալսարանի կանոնադրությամբ և hամալսարանի Գիտական խորհրդի կողմից հաստատված իր կանոնակարգով: Ինստիտուտի լրիվ պաշտոնական անվանումն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ (կրճատ անվանումը՝ ՀԱՊՀ ԷԷԻ): Այն ստեղծվել է համալսարանի Հոգաբարձուների խորհրդի հոկտեմբերի 24-ի նիստի թիվ 10/13-02 որոշմամբ՝ համալսարանի ռեկտորի 2015թ. դեկտեմբերի 23-ի թիվ 01-03/607 հրամանով: Ինստիտուտը գործում է փետրվարի 1-ից: Ռեկտորի հրամանով պաշտոնակատար է նշանակվել Նորիկ Հարությունյանը:
Ինստիտուտի գլխավոր խնդիրներն են. անձի ինտելեկտուալ, մշակութային և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարում, բարձրագույն կրթության և որակավորման ստացում` ընտրված մասնագիտությամբ (կամ ոլորտում), հասարակության բարձրագույն կրթությամբ մասնագետների և էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինովացիոն ռեսուրսախնայողական ու արդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում բարձրագույն որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պահանջարկի բավարարումը, էներգետիկական և էլեկտրատեխնիկական բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը:
Ինստիտուտը գործում է համալսարանի ռեկտորի անմիջական ենթակայությամբ:
Ինստիտուտի կառավարման կոլեգիալ մարմինը Գիտական խորհուրդն է, որի նախագահը ինստիտուտի տնօրենն է: Գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են 32 անդամներ, փոխտնօրենները, Գիտական խորհրդի քարտուղարը, ամբիոնների և բազային լաբորատորիաների վարիչները, ինստիտուտի արհեստակցական կազմակերպության նախագահը, ինստիտուտի Ուսանողական խորհրդի նախագահը, ինստիտուտի առաջատար պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի առաջատար մասնագետներ, ուսանողներ: Ուսանողական համակազմի ներկայացուցիչների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը:
Ինստիտուտի Գիտական խորհրդի աշխատանքը կազմակերպվում և իրականացվում է համաձայն յուրաքանչյուր ուսումնական տարվա՝ ըստ կիսամյակների կազմված աշխատանքային պլանի:
Ինստիտուտի գործունեության կազմակերպումն ու անմիջական դեկավարումն իրականացնում է տնօրենը, համալսարանի կանոնադրությամբ և ինստիտուտի կանոնակարգով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:
Ինստիտուտի տնօրենն ընտրվում է համալսարանի Գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ:
Ընտրությունների արդյունքում ընտրված տնօրենին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և նրա հետ սահմանված կարգով կնքում աշխատանքային պայմանագիր մինչև 5 տարի ժամկետով:
Ինստիտուտի տնօրենն այդ պաշտոնը, որպես կանոն, կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:
Տնօրենը կազմակերպում է ինստիտուտի և նրա ստորաբաժանումների ուսումնամեթոդական և դաստիարակչական, գիտահետազոտական և նորարարական, կազմակերպական և ֆինանսատնտեսական գործունեությունը:
Ինստիտուտի փոխտնօրենները նշանակվում են համալսարանի ռեկտորի հրամանով և գործում են ինստիտուտի տնօրենի անմիջական ենթակայությամբ:
Գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ինստիտուտին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են տնօրենության նիստում, որին մասնակցում են ինստիտուտի տնօրենը, փոխտնօրեն/ներ/ը, ամբիոնների և բազային լաբորատորիաների վարիչները, ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղարը, արհեստակցական կազմակերպության և ուսանողական խորհրդի նախագահները:
Ինստիտուտի կառուցվածքը հաստատվում է Համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ձևակերպվում ռեկտորի հրամանով:
Ինստիտուտի կազմի մեջ մտնում են տնօրենությունը, ամբիոնները և բազային գիտահետազոտական լաբորատորիաները:
Ամբիոնը ղեկավարում է ամբիոնի վարիչը, ով բաց մրցութային հիմունքներով, ինստիտուտի Գիտական խորհրդի երաշխավորությամբ ընտրվում է համալսարանի Գիտական խորհրդի կողմից և նշանակվում պաշտոնում համալսարանի ռեկտորի հրամանով՝ 5 տարի ժամկետով: Ամբիոնի վարիչը, որպես կանոն, իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ:
Բազային գիտահետազոտական լաբորատորիան ղեկավարում է լաբորատորիայի վարիչը, ում համալսարանի Գիտական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգով, ինստիտուտի տնօրենի համաձայնությամբ, նշանակում է համալսարանի ռեկտորը:
Լաբորատորիայի վարիչը անձնական պատասխանատվություն է կրում լաբորատորիայում գիտական գործունեության կազմակերպման և որակի, լաբորատորիայում ներքին կարգուկանոնի և աշխատանքի անվտանգության կանոնների և Համալսարանի կողմից լաբորատորիային փոխանցված գույքի պահպանման համար:
Որպես համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում՝ ինստիտուտը ստեղծված է բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ մասնագիտական կրթության ոլորտում կրթական ծառայություններ մատուցելու և էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինովացիոն ռեսուրսախնայողական բնագավառի գիտական հետազոտությունների կատարման համար:
Կրթական գործունեության բնագավառում Ինստիտուտն իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն ըստ հետևյալ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և որակավորումների.
1)Տնտեսագիտության (էներգետիկայի ճյուղ)՝
– 031101.00.6 – տնտեսագիտության բակալավր,
– 031101.00.7 – տնտեսագիտության մագիստրոս,
2)Կառավարում (էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ)՝
– 041301.00.6 – տնտեսագիտության բակալավր,
– 041301.00.7 – տնտեսագիտության մագիստրոս,
3)Շրջակա միջավայրի պահպանություն (էներգետիկայի ճյուղ)՝
–071201.00.6 – ճարտարագիտության բակալավր,
–071201.00.7–ճարտարագիտության մագիստրոս,
4)Էներգետիկա (Ջերմաէներգետիկա, էլեկտրաէներգետիկա, ատոմային էլեկտրական կայաններ և տեղակայանքներ)՝
–071301.006 - ճարտարագիտության բակալավր,
–071301.007 - ճարտարագիտության մագիստրոս,
5)Էլեկտրատեխնիկա (էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ)՝
–071302.00.6 ճարտարագիտության բակալավր,
–071302.00.7 ճարտարագիտության մագիստրոս,
6)Ավտոմատացում (ատոմային էներգետիկայի ճյուղում)՝
–071402.00.6 ճարտարագիտության բակալավր,
–071402.00.7 ճարտարագիտության մագիստրոս:
Իր գործունեության իրականացման համար ինստիտուտը օգտագործում է Համալսարանին պատկանող և իրեն ամրագրված անշարժ գույքը, սարքավորումները, գործիքակազմը, լաբորատոր բազաները, տրանսպորտը և այլ գույք:
Ինստիտուտը համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների հետ ծավալում է փոխհամաձայնեցված գործունեություն, ստանալով և փոխանցելով Համալսարանի և իր գործունեությանը վերաբերող տվյալներ, հաշվետվություններ, փաստաթղթեր և այլ անհրաժեշտ նյութեր:
Է