Պոլիտեխնիկի մարզամշակութային տարին ամփոփվեց «Պոլիտեխնիկական խաղեր-2015» մրցույթ-փառատոնով: Այն լավագույն առիթն է՝ բացահայտելու մեր ուսանողների մտավոր և ֆիզիկական հնարավորությունները. ճանաչելու ամենահնարամիտ, ամենաճարպիկ, ամենա, ամենա թիմին: Խաղերը մեկնարկել էին նոյեմբերի 30-ին: Բուհի 11 ֆակուլտետները, քոլեջը և ավագ դպրոցը ներկայացնող տասներեք թիմերից մարզական խաղերում լավագույնը Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետն էր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին ՌՏ և ԿՀ և Կիբեռնետիկայի ֆակուլտետները:
Իսկ ինտելեկտուալ-մշակութային փուլում ամենաերաժշտականը Դիզայնի ֆակուլտետի աղջիկներն էին, ովքեր ներկայացան «Four colors» քառյակով, ամենառիթմիկը և ճկունը՝ ՌՏ և ԿՀ ֆակուլտետի պարի խումբն էր: Իսկ ուրախների և հնարամիտների մրցույթում կիբեռնետիկներն անգերազանցելի էին:
Խաղերի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին ՀԱՊՀ-ի 1-ին մասնաշենքի գիտական խորհրդի նիստերի դահլիճում
Հ.Գ. Ի դեպ դեկտեմբերի 9-ին ՀԱՊՀ-ի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ռեկտորի տեղակալ, ՈՒԽ-ի նախագահ Գոռ Վարդանյանը ներկա գտնվեցին «Պոլիտեխնիկական խաղեր-2015»-ի՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, շախմատ մրցաձևերի եզրափակիչ փուլին և նկարչության մրցույթին: Հետաքրքրությամբ դիտելով խաղերը, այնուհանդերձ նկատվեց ռեկտորի առանձահատուկ ուշադրությունը բասկետբոլի մրցումների հանդեպ: Պարզվեց, որ ռեկտորը պատանեկության տարիներին եթե ֆուտբոլ և ձեռքի գնդակ մարզաձևերում սիրողական հետաքրքրություն է ցուցաբերել, ապա բասկետբոլում գրանցել է հաջողություններ՝ խաղացել է Հայաստանի պատանեկան հավաքականում և դարձել սպորտի վարպետության թեկնածու: