Սիրելի պոլիտեխնիկցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Ցանկանում եմ, որ գալիք նոր տարին ձեզ և ողջ հայ ժողովրդի համար լինի բարեբեր, խաղաղության, զարգացման ու բարգավաճման տարի։
Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ցանկանում եմ, որ Պոլիտեխնիկական համալսարանում շարունակվեն լավագույն ավանդույթները, և որ մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ սեր ունենա Պոլիտեխնիկի հանդեպ։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
ՀԱՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի
նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր