Սիրելի պոլիտեխնիկցիներ, շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանում առողջություն, բազում հաջողություններ, արևշատություն և շենություն ձեր օջախներին: Անկեղծ ու ջերմ բարեմաղթանքներ նաև մեր աշխարհասփյուռ բազմահազար շրջանավարտներին, մարդիկ, ովքեր երախտապարտ են իրենց մայր կրթօջախին և բարձր են պահում նրա վարկանիշն ու պատիվը:
Թող 2016 թվականը մեր հաստատության համար դառնա նշանակալից ձեռքբերումների, զարգացման և պոլիտեխնիկական լավագույն ավանդույթների վերականգնման տարի:
Թող խաղաղությունն ու անամպ երկինքն ուղեկից լինեն մեր ժողովրդին և Նոր տարում թող իրականություն դառնան նրա իղձերն ու ակնկալիքները:
Բարին ընդ ձեզ:
ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ
«Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի ռեկտոր