Թբիլիսիի տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ TEMPUS DESIRE ծրագրի տարեկան հանդիպում - քննարկումը: Հանդիպման նպատակն էր՝ ներկայացնել մասնակից համալսարանների կողմից մինչ այժմ իրականացված աշխատանքները և քննարկել ապագա անելիքները:
Աշխատանքային հանդիպում - քննարկման ժամանակ ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նախագծի շրջանակներում համագործակցող համալսարաններում կատարված աշխատանքներին, մշակված ծրագրերին և իրականացվող կրթական գործընթացներին: Քննարկվեցին գործնական հարցեր՝ կապված ծրագրի հիմնական ուղղությունների, հնարավորությունների և իրականացումների հետ:
DESIRE ծրագրի շրջանակներում Հայաստանում ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվելու է «Ներկառուցված համակարգերի» միջֆակուլտետային լաբորատորիա՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով։ Այն կնպաստի ներկառուցվող համակարգերի դասընթացների ուսումնական ծրագրերի մշակմանը և կիրառմանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտական ծրագրերի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ինովացիոն վիրտուալ մոտեցումների իրականացմամբ ներկառուցված համակարգերի դասընթացի զարգացումը հետազոտության, կրթության և արտադրության ինտեգրման համար:
ԱՄԱԼՅԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀԱՃԼ-ի համակարգող