Նոյեմբերի 6-ին ՀԱՊՀ-ի քոլեջի տնօրեն Մ.Գրիգորյանի և հայոց լեզվի և գրականության դասախոսներ Հ.Մանուկյանի և Ս.Եղիազարյանի ուղեկցությամբ Խ. Աբովյանի տուն-թանգարան էին այցելել քոլեջի Ք59, Ք53 և Ք54-2 խմբերի ուսանողները։ Այցելության նպատակն էր ուսանողներին առավել մանրամասնորեն ծանոթացնել հայ նոր գրականության և առաջադեմ մանկավարժության հիմնադիր և լուսավորիչ Խ. Աբովյանի գրական ժառանգությանը և գործունեությանը։ Տուն-թանգարանի և քոլեջի բարեկամությունը հաստատվել է նախորդ տարվանից, երբ դասախոս Հ.Մանուկյանի նախաձեռնությամբ քոլեջում առաջին անգամ անցկացվեց մրցույթ-վիկտորինա՝ նվիրված Խ. Աբովյանի 205 ամյակին: Ս.թ. ապրիլի 2-ին՝ Խ.Աբովյանի անհետացման օրը, պատասխան հրավեր ստացվեց տուն-թանգարանից՝ ներկա գտնվելու այս անգամ իրենց կողմից կազմակերպված միջոցառմանը:
Ուսանողները դիտեցին ցուցասրահը, ծանոթացան Խ.Աբովյանի կյանքի ուղուն, գրական ժառանգությանը և տոհմատանը, նրանք հետաքրքիր սլայդներ էին պատրաստել և դրանք ցուցադրեցին դահլիճում՝ բովանդակության հարստությամբ զարմացնելով թանգարանի աշխատակիցներին: