ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի XIա դասարանի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Ներսիսյանը հոկտեմբերի 5-ին կազմակերպել էր «Մուտք գործենք երաժշտության աշխարհ» խորագրով միջոցառումը: Նա պատահականորեն չէր ընտրել ռուս հեղինակների գրած ռոմանսները: Նրա նպատակն էր կատարելագործել աշակերտների ռուսաց լեզվի իմացությունը, և այդ ճանապարհը նա տանում էր դասական պոեզիայի և երաժշտության արահետներով: Միջոցառմանը մասնակցում էին դասարանի բոլոր աշակերտները: Դահլիճում ներկա գտնվողները մտովի տեղափոխվեցին երաժշտության կախարդական աշխարհ, որտեղ նրանց առաջնորդում էին աշակերտների հիանալի պարը, ասմունքը, երգերի և երաժշտական կատարումները:
Միջոցառման ավարտին դասղեկ Անահիտ Ռեհանյանը շնորհակալություն հայտնեց Ա. Ներսիսյանին՝ գեղեցիկ միջոցառման, իսկ աշակերտներին` մասնակցության և լավագույն կատարումների համար:
Ավագ դպրոցի տնօրեն Ա. Առաքելյանը և փոխտնօրեն Ա. Ռեհանյանը ողջունեցին նման միջոցառումների կազմակերպումը, որը կատարելագործում է ռուսաց լեզվի իմացությունը՝ նպաստելով բուհական կրթության առաջընթացին։